Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական
միջազգային շարժման գլխավոր քարտուղար Հենրիկ Կրոներին:
Զրույցի ընթացքում խորհրդարանի ղեկավարն իր զրուցակցի խնդրանքով ներկայացրեց եվրոպական ընտանիքում ինտեգրվելուն ուղղված Հայաստանի օրենսդիրների գործունեությունը: Նա ընդդգծեց, որ Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերություն» վերջերս մեկնարկած նախաձեռնությունը նոր հորիզոններ է բացում Եվրամիության հետ համագործակցության համար եւ Հայաստանն անպայման օգտվելու է ընձեռած բոլոր հնարավորություններից:
Գլխավոր քարտուղար Կրոները իր հերթին Հ.Աբրահամյանին ներկայացրեց Եվրոպական միջազգային շարժման պատմությունը, խնդիրները եւ նպատակները, ապա զրուցակիցներն անդրադարձան շարժման գործունեությանը Հայաստանում:
Հանդիպմանը նաեւ մասնակցեց Եվրոպական շարժման Հայաստանի խորհրդի նախագահ Վիկտոր Ենգիբարյանը: